Չաուաս էկոլոգիական կայան
Տեսակ | էկոլոգիական կայան |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ |
Մասն է | Atlantic Forest South-East Reserves? |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Սան Պաուլու |
Հիմնվել է | 1978 |
Մակերես | 2699 հեկտար և 2498 հեկտար |
Կառավարում | պետություն |
Չաուաս էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica dos Chauás), էկոլոգիական կայան Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում։ Այն պաշտպանում է Ատլանտյան անտառի կենսաբազմազանության ծովածոցերի և ճահճուտների տարածքը ու մի քանի անհետացող տեսակների հայրենիքն է։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չաուաս էկոլոգիական կայանը գտնվում է Սան Պաուլու նահանգի Իգուապի մունիցիպալիտետում։ Ունի 2700 հա տարածք[1]։ Նահանգապետ Պաուլո Էգիդիո Մարտինսը 1978 թվականի սեպտեմբերի 26-ին արձակեց 12.327 հրամանագիրը Իգուապիում ազատ հողատարածքը գյուղատնտեսության պետական քարտուղարությանը փոխանցելու մասին։ Չաուաս էկոլոգիական կայանը ստեղծվել է 1987 թվականի փետրվարի 6-ի 26.719 հրամանագրով՝ ազատ հողերի այս տարածքում[1]։ Արգելոցը խստորեն պաշտպանվում է և բաց չէ զբոսաշրջիկների համար[2]։ Չաուաս էկոլոգիական կայանն ընդգրկում է Սան Պաուլու նահանգի ծայր հարավում գտնվող Իգուապի Կանանեա ծովածոցի համալիրի մի մասը[3]։ Մոմունա և Կովուչու գետերը հոսում են էկոլոգիական կայանով, որոնք գտնվում են Ռիբեյրա դե Իգուապի գետի ավազանում[4]։ Բաղկացած է գետահովիտներից ու փոքր տեռասներից։ Հյուսիսային ծայրում ավելի բարձր տարածք կա։ Չաուաս էկոլոգիական կայանն Ատլանտյան անտառ կենսոլորտային արգելոցի մի մասն է[2]։ Էկոլոգիական կայանը Լագամար Մոզաիկի մի մասն է[5]։
Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազարավոր կիլոմետրերով ձգվող մանգլենիները, որոնք տարածվում են Պարանա նահանգի Պարանագուա քաղաքում, հանդիսանում են հարավ-ատլանտյան ծովային կյանքի կարևոր բուծման տարածքներ։ Լանջերի և առափնյա հարթավայրերի անտառները տեսակների մեծ բազմազանություն ունեն[3]։ Բուսականությանը բնորոշ է ափամերձ հարթավայրում ու ճահիճներում աճող լայնատերև անտառը[1]։ Այն հիմնականում ծածկված է բարձր ռեստինգային անտառով, որը հարուստ է բրոմելներով ու արմավենազգիներով։ Կա նաև Ատլանտյան անտառ բիոմի ողողատային խոնավ անտառը, այդ թվում՝ արմավենիները, լիաններն ու վերաբուսակները[2]։ Կաքսետան աճում է Մոմունա գետի ափին[4]։ Ողողված տարածքներում աճող այս ծառը ունի փափուկ փայտ, որն օգտագործվում է մատիտներ և կոշիկներ պատրաստելու համար[1]։ Ժուսարան ևս վտանգված է[2]։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետերը ջրային կրիաների ու լայնադունչ կոկորդիլոսների հայրենիքն են։ Կաթնասուններից նեոտրոպիկ ջրասամույրը և ջրախոզուկը ապրում են խոնավ վայրերում[4]։ Ներկա է նաև պուման[2]։ Բացահայտվել է թռչունների 220 տեսակ[1]։ Ներառյալ՝ կապույտ բեբուկը (Chiroxiphia caudata), դեղին ոտքերով տինամը (Crypturellus noctivagus), բծավոր թևավոր լորն (Odontophorus capueira) ու հրավային տամանտուն (Tamandua tetradactyla)[2]: Քաղցրահամ ջրեր ունեցող ճահիճներին բնորոշ թռչուններից են ցախսարեկների նման թռչունները (Phleocryptes melanops)[4]։ Վտանգի տակ հայտնված թռչնատեսակներն են՝ կարմրապոչ ամազոնը (Amazona brasiliensis), արակարին ու տինամը (Tinamus solitarius)[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ESEC dos Chauás (պորտուգալերեն), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին
- «Estação Ecológica Chauas», Ambiente Brasil (պորտուգալերեն), Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին
- Estação Ecológica dos Chauás (պորտուգալերեն), Governo do Estado de São Paulo, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին, Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - Estação Ecológica dos Chauás (պորտուգալերեն), Via Rural, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին, Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - Unidades de Conservação - Mosaico do Litoral Sul de São Paulo e do Litoral do Paraná - LAGAMAR (Portuguese), ICMBio, Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին, Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)